
Հենրիխ Մխիթարյանը Ջուլիա Ռոբերտսի հետ լուսանկար է հրապարակել
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը նախօրեին ներկա է գտնվել «International Champions Cup» ընկերական մրցաշարի` «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը:
Նա լուսանկարվել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Ֆուտբոլիստը լուսանկարը հրապարակել է «Ինսթագրամի» իր էջում և գրել. «…և «Սիրունիկը»»:
Դերասանուհու նկարը Levi's Stadium-ից հրապարակել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել է հետխաղյա 11 մետրանոց հարվածներով՝ 2:1 հաշվով: