ՄԻՊ. Գևորգ Սաֆարյանի անվտանգության վերաբերյալ բոլոր պնդումները պետք է դառնան քննարկման առարկա
«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ, այս մասին պատշաճ կարգով տեղեկացվել են թե՛ Գևորգ Սաֆարյանը, թե՛ նրա փաստաբանը:
«Քննարկում սկսելուց հետո, ինչպես նաև դրանից առաջ պարբերաբար տեղի են ունեցել չհայտարարված այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ Գ.Սաֆարյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը: Վերջին այցը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հուլիսի 22-ին: Այս պահին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նույնպես գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Գ.Սաֆարյանի անվտանգության ապահովման վերաբերյալ նրա բոլոր պնդումներն ու մտավախությունները պետք է դառնան մանրամասն քննարկման առարկա և հաշվի առնվեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Տեղաբաշխման հարցը լուծելիս պետք է պատշաճ կերպով հաշվի առնվի նաև համատեղելիության հարցը: Բարձրացված է նաև նրա պահման պայմանների հարցը:
Ուստի, նախաձեռնված քննարկման շրջանակներում Գ.Սաֆարյանի նկատմամբ կիրառված տույժերի իրավաչափության, դրանց կիրառության իրավական հիմքերի, պատժախցում պահվելու ժամկետը լրանալուց հետո տեղաբաշխելիս խցում պահվող այլ անձանց նրա հետ համատեղելիության և անվտանգության ապահովման հարցերի առնչությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն:
Գևորգ Սաֆարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը օրենքով վերապահված իրավական հնարավորությունների շրջանակում ձեռնարկում է առավելագույն միջոցներ»,- նշված է Հ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Սաֆարյանի պաշտպանները հայտարարություն են տարածել
- ՔԿՎ. Գևորգ Սաֆարյանը որևէ դիմումով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժսպասրկման բաժին չի դիմել
- Գևորգ Սաֆարյանը խղճի բանտարկյալ է. Հայտարարություն
- Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. «Տոնածառի գործ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան