Սուրդլիմպիկ խաղերում Հայաստանը չորրորդ մեդալն է նվաճել
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները նվաճել են չորրորդ մեդալը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտում 75 կգ քաշային Արարատ Սարգսյանը զբաղեցրել է երրորդ տեղը:
Ավելի վաղ ձյուդոիստ Ռոբերտ Գեւորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներ ժորա Գրիգորյանը եւ Նարեկ Նիկողոսյանը նվաճել էին բրոնզե մեդալ:
Սուրդլիմպիկ խաղերին մասնակցում են 90 երկրների մարզիկներ: Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցնում Է 21-րդ տեղը:
Աղբյուրը` մրցաշարի պաշտոնական կայք։