Լապշինի արտահանձնումը դեռևս անհնար է. փաստաբան
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն այս պահին անհնար է. դատարանի վճիռը ուժի մեջ չի մտել, իսկ պաշտպանությունը չի որոշել բողոքարկելու է որոշումը, թե ոչ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը:
«Վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, այդ պատճառով նա դեռևս պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում: Հաջորդ շաբաթ ես կհանդիպեմ նրան, որից հետո պարզ կլինի՝ կբողոքարկենք դատարանի որոշումը, թե ոչ: Լապշինն այս առնչությամբ դեռևս որևէ որոշում չի կայացրել»,- ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ
- Ալեքսանդր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման
- Լապշինի համար Բաքվում պահանջում են 6.5 տարվա ազատազրկում
- Լապշին. Ղարաբաղ այցելել եմ որպես զբոսաշրջիկ
- Բալայան. Լապշինի ձերբակալման վերաբերյալ արձագանքի բացակայությունը ոգեշնչեց Բաքվին
- Լապշինի վերաբերյալ ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի բանաձևը EDS կողմից ընդունվել է միաձայն
- Իսրայելի Արդարադատության նախարար.«Մենք շարունակում ենք ջանք գործադրել,որպեսզի օգնենք Լապշինին»
- Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով
- Լուկաշենկո. Հայաստանն ինձ Լապշինի մասին ոչինչ չի ասել
- Եվրոպայի խորհուրդը 1-ին կարգի ահազանգ է հնչեցնում բլոգեր Լապշինին Ադրբեջանում դատելու կապակցությամբ
- ՀՀ ՄԻՊ-ը պատասխանում է panorama.am-ի հարցմանը
- ԵԽ պատգամավոր․ Լապշինին նման ձևով տեղափոխման համար նա պետք է նվազագույնը լիներ ահաբեկիչ
- Զախարովա. Ադրբեջանում ՌԴ դեսպանատունն անում է ամեն բան Լապշինին օգնելու համար
- Լապշինի արտահանձման հանրային արձագանքը
- Բելառուսի դատախազությունը խոստովանել է` Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան