Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, փորձել սպանել գերեզմանատանը գտնվող անչափահասին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հուլիսի 20-ին Տավուշի մարզի Չինարի գյուղը գնդակոծելու, մանկապարտեզի, գյուղացիների գույքը ոչնչացնելու, վնասելու, անչափահասին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2017թ. հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին։
Մասնավորապես՝ կրակոցներ են արձակվել Չինարի գյուղի գերեզմանատանը գտնվող անչափահասի՝ 2000թ. ծնված բնակչի ուղղությամբ, ով հակառակորդի գնդակներից պաշտպանվելու համար թաքնվել է քարի հետևում և շուրջ 2 ժամ մնացել այնտեղ:
Տևական ժամանակ գնդակոծության է ենթարկվել գյուղը, որի հետևանքով ոչնչացվել և վնասվել են գյուղի մանկապարտեզը, գյուղացիների տները, գույքը, խոտի հակերը։ Նախնական տվյալներով՝ պատճառված վնասը կազմում է ավելի քան 12 մլն դրամ։
Դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է 5 քրեական գործ. 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի 13-րդ կետով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, ևս 1-ը՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, վնասված, ոչնչացված գույքի սեփականատերերը ճանաչվել են տուժող։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից Տավուշի գյուղերը գնդակոծելու վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ
- Ադրբեջանցիների գնդակոծությունից Չինարին նյութական մեծ վնասներ է կրել
- Հակառակորդը կրակել է Բարեկամավանի ուղղությամբ
- Դեպի սահման. Հայրենիքն այստեղից է սկսվում
- Հակառակորդը Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում. Ա. Հովհաննիսյան
- Տավուշում վիրավորված կապիտան Սահակյանի վիճակը կայուն է
- Մովսես գյուղի բնակիչների համար մառախուղը փրկություն է. «The Guardian»-ի թղթակցի տպավորությունները Տավուշից
- Հակառակորդի կրակից վիրավորված Մովսես գյուղի բնակչին տեղափոխում են Երևան
- Ադրբեջանական դիպուկահարի կրակից Մովսես գյուղում 85-ամյա բնակիչ է վիրավորվել
- Մովսես գյուղն ադրբեջանական դիրքերից գնդակոծվել է
- Հակառակորդի կրակոցներից Մովսես գյուղի գազի խողովակները վնասվել են
- Այգեպար և Մովսես գյուղերի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. քաղաքացիական մեքենա է վնասվել
- Մովսես գյուղի ուղղությամբ կրակոցները նոր են դադարել. Սպանված զինծառայողի դին հազիվ տուն են հասցրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին