Իրանում մեկնարկել է հայկական ֆիլմերի շաբաթը
Իրանի արվեստագետների տան «Նասերի» դահլիճում նախօրեին տեղի է ունեցել հայկական ֆիլմերի շաբաթվա բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Հայաստանից ժամանած կինոռեժիսորներ Արամ Շահբազյանն ու Արեն Վաթյանը, մեծաթիվ հյուրեր:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, միջոցառման ընթացքում ներկայացվել են Իրանի երեք քաղաքներում՝ Թեհրանում, Մաշհադում և Շիրազում հուլիսի 23-ից 29-ը ցուցադրվելիք ֆիլմերն ու դրանց կարճ բովանդակությունը:
Հանդիսությանը ելույթով հանդես է եկել դեսպան Թումանյանը, ով ներկայացրել է հայկական կինոյի անցած ուղին և հայ-իրանական մշակութային առնչությունները:
Բացման արարողությանը հաջորդել է Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հայ կինոռեժիսորների մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ քննարկում՝ նվիրված հայկական կինոարվեստի պատմությանն ու կինոյի ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան