Կայացավ օլիմպիական փառատոնի բացման արարողությունը
Երեկ Հունգարիայի Գյոռ քաղաքում կայացել է Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի բացման արարողությունը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, շքեղ շոուի ընթացքում ներկայացվել են փառատոնին մասնակցող բոլոր երկրները։ Հայաստանի դրոշը տարել է լողորդ Արթուր Բարսեղյանը։ Մի քանի օր 50 երկրի ավելի քան 2500 մարզիկներ կպայքարեն տասը մարզաձևում:
Օլիմպիական փառատոնում հայ պատանիները մեկնարկում են թենիսում և աթլետիկայում:
Այսօր մենախաղերում պայքարի մեջ կմտնեն թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (նկարում), իսկ վազորդ Դավիթ Մարտիրոսյանը կմրցի 100 մ վազքում։