Արգենտինայում մրցավարը փրկել է ֆուտբոլիստի կյանքը
Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության Սան-Միգել և Դեֆենսորես Ունիդոս ակումբների միջև խաղի գլխավոր մրցավարը փրկել է ֆուտբոլիստի կյանքը: Ռիա նովոստին գրում է, որ Իսաիս Օլարիագեն խաղի ժամանակ բախվել է մրցակցին, ընկել ցնցումների մեջ և կորցրել գիտակցությունը:
Մրցավար Յաել Ֆալկոնը շտապել է տուժածի մոտ և նրան առաջին օգնություն ցույց տվել: Մրցավարի խոսքով, ինքն անմիջապես դուրս է քաշել ֆուտբոլիստի կուլ գնացած լեզուն, քանի որ իմացել է, որ հիմնականում հենց դա է մահվան պատճառ դառնում: Առաջին օգնություն ցույց տալուց հետո ֆուտբոլիստին հիվանդանոց են տարել: Բժիշկներն ասել են, որ մրցավարի՝ ժամանակին միջամտությունը փրկել է մարզիկի կյանքը: