Գերմանիան ԵՄ-ին առաջարկում է ընդլայնել ՌԴ դեմ պատժամիջոցները
Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին ՌԴ ևս 4 քաղաքացու ու ռուսական ընկերություններ ավելացնել պատժամիջոցների ցանկում՝ կապված «Սիմենս» ընկերության տուրբինների իբրև թե Ղրիմ մատակարարելու շուրջ ստեղծված իրավիճակի հետ: russian.rt.com-ը, հղում անելով Ռոյթերսին, գրում է, որ այս մասին հաղորդել են Բրյուսելի աղբյուրները: ԵՄ երկրները կարող են ՌԴ դեմ նոր պատժամիջոցները քննարկել հուլիսի 26-ին: Մեկ այլ աղբյուրի տվյալներով, պատժամիջոցների տակ կարող են հայտնվել ՌԴ Էներգետիկայի նախարարության պաշտոնյաները, նաև ռուսական այն ընկերությունները, որոնք զբաղվում են տուրբինների մատակարարմամբ:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռիսկ կա վատացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ «Սիմենսի» տուրբինների պատճառով: Կրեմլից հայտարարում էին, որ Ղրիմում տեղադրվում են ռուսական արտադրության տուրբինները: