Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնությունների գործով առհասարակ որևէ քայլ չկա. Հայկուհի Հարությունյան
«Լրագրողների մասով մեկ մեղադրանք է առաջադրվել: Սա ցույց է տալիս, որ իրավապահ մարմինների, առհասարակ իշխանության ձեռնարկած գործողություններն ամենևին էլ համաչափ չեն բռնությունների այն ծավալներին, որոնց ականատեսը մենք եղանք»,-«Մեդիա կենտրոնում» «Լրագրողների նկատմամբ բռնությունները Սարի թաղի դեպքերի ժամանակ. գնահատականներ մեկ տարի անց» թեմայով քննարկմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով, այս մոտեցումը բավականին ֆորմալ է, մեծ հաշվով կրկնում է այն, ինչ «Էլեկտրիկ Երևանի» գործով է տեղի ունենում, այնտեղ էլ որևէ տեղաշարժ տեսանելի, նկատելի չկա, գործը կոծկելու միտում է նկատվում:
«Սա անակնկալ չէ, տարիներ շարունակ իշխանությունները մատների արանքով են նայել լրագրողների նկատմամբ բռնություններին և խոչընդոտումներին: Այս պայմաններում, իհարկե, կարծես թե կանաչ լույս է վառվում ապագա նմանատիպ իրավիճակներում նույնպիսի վերաբերմունքը կրկնվելու համար: Սա շատ մտահոգիչ է: Կարծում եմ՝ միջազգային կազմակերպություններն իրենց փաստաթղթերում այս ամեն ինչն արձանագրում են»,- նշեց Ա. Մելիքյանը:
Նա ասաց, որ իրենց գլխավոր մտահոգության առարկան այն է, որ անգործություն է դրսևորվում այս գործով:
Քննարկմանը ներկա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ 2015 թվականի հունիսի 23-ին և 2016 հուլիսյան իրադարձության ժամանակ ոստիկանության ծառայող աշխատակիցները, որոնք պատասխանատվության են ենթարկվել, շատ փոքրաթիվ են այն վնաս կրած լրագրողների քանակի համեմատությամբ: Նա նշեց, որ այս պահին չկան նույնականացված անձիք, որոնցով հնարավոր լինել առերեսում անել, պարզել նրանք են հարվածներ հասցողը, թե ոչ:
«Անգործություն է, քննություն որպես այդպիսին որևէ ձևով առաջընթաց չունի, քննություն չի իրականացվում, առհասարակ որևէ քայլ չկա: Կա իմիտացիա մի քանի քավության նոխազ քաղաքացիական անձանց առնչությամբ, որպեսզի գոնե վիճակագրությամբ ցույց տրվի, որ ունենք երկու դատավճիռ, որ անձիք ենթարկվել են պատասխանատվության»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սարի թաղում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար 8 անձիք դատի էին տրվել
- Սարի թաղի զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործը ՔԿ-ից ուղարկվել է ՀՔԾ
- Սարի թաղում «Արմենիա»-ի լրագրողին խոչընդոտած անձինք դատապարտվեցին
- ՀՔԾ պետի տեղակալը՝ Սարի թաղի դեպքերի մասին
- Սարի թաղի անկարգությունների գործով կալանավարվածն ազատ է արձակվել
- Սարի թաղի դեպքերով 19 լրագրող ճանաչվել է տուժող, հաստատվել է լրագրողների վնասված տեխնիկայի ցանկը. ՀՔԾ
- «Հատուկ միջոցներից» այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը դեռ չի կարողանում քայլել
- Ինչ անել, եթե ձեզ բերման չեն ենթարկում
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- Երբ լրագրողը չունի ընտրելու իրավունք
- Ահարոնյան. «Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան