ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից Տավուշի գյուղերը գնդակոծելու վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից 2017թ. հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ, Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել,որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են հատկապես քաղաքացիներին և նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես՝ օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը:
Պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության թիրախային գնդակոծությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի պայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավան գյուղերի գնդակոծությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն և կներկայացվեն հանձնակատարին:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների գնդակոծությունից Չինարին նյութական մեծ վնասներ է կրել
- Հակառակորդը կրակել է Բարեկամավանի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին