Զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները մշտապես լինելու են ՊՆ ուշադրության կենտրոնում. Վ.Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամներին և կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամների։ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Վիգեն Սարգսյանը կարևորել է ի սկզբանե հասարակական բնույթ կրող նախաձեռնությունը, նշելով, որ դա քաղաքացիական կեցվածքի լավագույն դրսևորումներից մեկն է։ Նախարարը հավաստիացրել է, որ զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները մշտապես լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը համառոտ ներկայացրել է արդեն կատարված աշխատանքները և առաջիկայում կենտրոնը վերականգնողական անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներով հագեցնելու ծրագրերը։
Ամփոփելով հանդիպումը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ արդեն աշնանը կենտրոնը կգործի և հայրենիքի պաշտպանության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին հնարավորություն կտա վերականգնել առողջությունը։
Հարակից հրապարակումներ`
- Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին փոխանցվեց 5 մլն դրամ
- Չեմպիոններն այցելել են վերականգնողական բուժում ստացող զինծառայողներին
- Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն կառուցելու համար դրամահավաք է կազմակերպվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան