«Միջազգային բանակային խաղեր»-ին մասնակցելու է 22 երկրից 1238 զինծառայող
«Միջազգային բանակային խաղեր» մրցաշարին մասնակցելու համար Ռուսաստան է ժամանել 22 երկրից 1238 զինծառայող: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Սերբիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած թիմերը 13 ռազմական էշելոնով տեղափոխվել են մրցումների անցկացման վայրեր՝ «Տանկային բիաթլոն», «Ռազմաբժշկական էստաֆետ», «Զորային հետախուզության գերազանցիկները», «Դաշտային խոհանոց»:
Երրորդ «Բանակային միջազգային խաղերը» անցկացվելու է հուլիսի 29-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի և Չինաստանի 22 վարժադաշտում:
Երկրորդ «Միջազգային բանակային խաղեր» տեղի էին ունեցել 2016 թվականի հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը, մասնակցել էր 19 երկրից 3500 զինծառայող:
Հարակից հրապարակումներ`
- Հայ տանկիստները մասնակցել են «Տանկային բիաթլոն-2016» մրցույթի «Էստաֆետ» փուլին
- Հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ
- «Տանկային բիաթլոն»-ի երկրորդ փուլում ՀՀ-ն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը
- «Տանկային բիաթլոնում» հայ տանկիստներն առաջին անհատական մրցույթում առաջին տեղն են գրավել
- «Տանկային բիաթլոն-2014»-ի մեր մասնակիցներին դիմավորելու համար ՊՆ-ն տրամադրել է ավտոբուսներ
- «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում Հայաստանն այս պահի դրությամբ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին