Ազատ ոճի մեր ըմբիշները՝ առանց մեդալների
Սարաևոյում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականն անմասն մնաց մեդալներից:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ երեկ մրցագորգ մտած չորս ըմբիշները՝ 42 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը, 50 կգ՝ Գենիկ Ասատրյանը, 58 կգ՝ Մեժլում Մեժլումյանը և 69 կգ Դավիթ Գևորգյանը տարբեր փուլերում պարտություն կրեցին ու դուրս մնացին մեդալների համար պայքարից:
Այսօր պայքարի մեջ ներգրավվելու են Առաքել Մովսեսյանը՝ 46 կգ քաշային կարգ, Տիգրան Ղազարյանը՝ 54 կգ, Դավիթ Հովհաննիսյանը՝ 63 կգ, Լյովա Գեւորգյանը՝ 76 կգ և Մարտին Սիմոնյանը՝ 100 կգ: