Եվրոպական դատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է. Արա Ղազարյան
Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան 21 գանգատ է ներկայացվել ապրիլյան պատերազմի զոհերի վերաբերյալ։ Խալափյանների ընտանիքի վերաբերյալ 3 գանգատ, տեղահանված բնակիչների կողմից 359 գանգատ՝ (անձնանց թվով բոլորը միասին հասնում է 700-ի) բարձրացնելով խտրականության, կյանքի իրավունքի, արգելված վերաբերմունքի, անձնական կյանքի հարգման իրավունքի, գույքային իրավունքի խախտման հոդվածները,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:
Նա հայտնեց, որ Եվրոպական դատարանը շատ արագ կոմունիկացրել է մոտ 2 տասնյակ գործ. «Անկեղծ ասած, մեզ համար անսպաելի էր, բայց Եվրոպական դատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է և Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման դեպք տեղի ունենա»:
Ա. Ղազարյանն ասաց, որ հունիսի վերջին ՄԻԵԴ է ուղարկվել 2016 թ. դեկտեմբերին Չինարի գյուղում տեղի ունեցած դիվերսիոն գործողության դեպքի մասին գանգատը, երբ զինված բախման բացակայության պայմաններում հակառակորդը ներխուժել էր հայկական դիրք: Հայկական կողմը երեք զոհ ունեցավ:
«Ինձ շատ են հուզում սահմանամերձ գյուղերի ռմբակոծությունները, որոնք շարունակական բնույթ են կրում: Մեր աշխատանքային խմբով մտածում ենք, բայց նախ՝ պետք է մեկնենք բնակավայրեր, կապ հաստատենք այն մարդկանց հետ, ովքեր գույքային վնաս են կրել, ում կյանքն անխուսափելի վտանգի տակ է, ու նման գանգատներ ներկայացնենք»,- նշեց նա:
Իրավաբանի խոսքով, միջազգային կառույցները միշտ փորձում են որոշակի հավասարություն դնել կողմերի միջև. «Բայց եթե նրանք փորձեն այս կոնֆլիկտն ընկալել այլ կերպ, որ սա կոնֆլիկտ է հանուն փրկության, այլ ոչ թե զուտ տարածքներ գրավելու, ապա այդ դեպքում կհասկանան, որ սա արդարացի պայքար է, գոյատևման պայքար, այստեղ առանցքային հարցը մարդու իրավունքն է, ոչ թե քաղաքականությունը»:
Ասուլիսին ներկա «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ 2016 թ. ապրիլի 2-ին թշնամու կողմից Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի դպրոցի հրթիռահրետակոծությունը եղել է թիրախավորված:
«Ապացուցված ենք համարում դա»,- ընդգծեց նա՝ նշելով, որ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նկարահանված «Ապրիլյան երկրորդ օրը» ֆիլմում ներկայացված են բոլոր փաստերը, ապացույցները:
«Այդ ամենը խոսում է այն մասին, որ նախապես ուսումնասիրել են ժամը, տեղանքը, նպատակ են ունեցել ուղղակիորեն հնարավորինս մեծ վնաս հասցնել»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Նա տեղեկացրեց, որ որպես Ներքին Ճարտարի բնակավայրի հրթիռակոծության հետևանքով տուժած ընտանիքների ներկայացուցիչ, իրենց կազմակերպությունը նյութերն աբողջությամբ պատրաստել է, ուղարկել ՄԻԵԴ, սպասում են արձագանքին:
Լ. Ալավերդյանը համոզված է, որ վերջին միջադեպից հետո, երբ Ադրբեջանը խաղաղ բնակչության շրջանում ունեցավ զոհ, այդ թվում նաև երեխա, ուղղակի արվում է պարիտետային վիճակ ստեղծելու համար:
«Իմանալով Ադրբեջանի այսօրվա ղեկավարության բարբարոսական քաղաքականությունը և մտածելակերպը, այստեղ կասկած չունեմ: Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության դեմ կազմակերպված այդ երկու հանցագործությունները կազմակերպված էին, թիրախավորված, պետք է բնութագրվի ուղղակի ոչ պատերազմական իրավիճակում հանցագործություններ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, փորձել սպանել գերեզմանատանը գտնվող անչափահասին. ՔԿ
- Ադրբեջանցիների գնդակոծությունից Չինարին նյութական մեծ վնասներ է կրել
- Հակառակորդը կրակել է Բարեկամավանի ուղղությամբ
- Ադրբեջանը փորձում է ստեղծել քարոզչական, քաղաքական փուչիկ. Մարինա Գրիգորյան
- Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից առնվազն երեք տեսակի միջազգային հանցագործություն է կատարվել
- Ապրիլյան պատերազմից հետ 700-ից ավելի հայց է ներկայացվել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի. Կոստանյան
- Ադրբեջանցիների մոտ հայտնված զինծառայողներին խոշտանգել են, հետո գլխատել. Իրավապաշտպան
- Դավիթ Տոնոյան. Ադրբեջանական կողմը խախտել է Ժնևյան կոնվենցիաների դրույթները
- ՀՀ ՊՆ. Բոլոր ատյաններում հետևողականորեն բարձրացվելու է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը
- Հայկական կողմին փոխանցված բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի. Հայտարարություն
- ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը կներկայացնի միջազգային կառույցներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին