ՌԴ դեսպանատունը պատրաստ է աջակցել Ադրբեջանից Լապշինի արտահանձնմանը
Բաքվում ՌԴ դեսպանատունն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Ադրբեջանում դատապարտված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, եթե նա արտահանձնման հետ կապված դիմում ներկայացնի: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանում ռուսական դեսպանատան մամուլի խոսնակ Դենիս Ապաշկինը:
«Դեսպանատուն կապի մեջ է Լապշինի փաստաբանի և նրա հարազատների հետ: Մենք մեզ իրավասու չենք համարում մեկնաբանել ադրբեջանական դատարանի վճիռը: Դեսպանատունը հետագայում էլ իր լիազորությունների շրջանակում կմասնակցի Լապշինի իրավունքների պաշտպանության գործին»,-հայտարարել է Ապաշկինը:
Մեկնաբանելով Լապշինի հնարավոր արտահանձնումը Ռուսաստան՝ դեսպանատան մամուլի խոսնակը հիշեցրել է, որ «Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև պայմանագիր է կնքվել դատապարտյալների փոխանցման մասին՝ պատիժն իրենց քաղաքացիության երկրում կրելու համար»:
«Եթե Ալեքսանդր Լապշինը ցանկանա օգտվել այդ պայմանագրի առաջարկած հնարավորությունից, ապա դեսպանատունը նրան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Այս տարվա հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։
Հարակից հրապարակումներ`
- Լապշինի արտահանձնումը դեռևս անհնար է. փաստաբան
- Պեսկով. Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ
- Ալեքսանդր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման
- Լապշինի համար Բաքվում պահանջում են 6.5 տարվա ազատազրկում
- Լապշին. Ղարաբաղ այցելել եմ որպես զբոսաշրջիկ
- Բալայան. Լապշինի ձերբակալման վերաբերյալ արձագանքի բացակայությունը ոգեշնչեց Բաքվին
- Լապշինի վերաբերյալ ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի բանաձևը EDS կողմից ընդունվել է միաձայն
- Իսրայելի Արդարադատության նախարար.«Մենք շարունակում ենք ջանք գործադրել,որպեսզի օգնենք Լապշինին»
- Լապշինի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով
- Լուկաշենկո. Հայաստանն ինձ Լապշինի մասին ոչինչ չի ասել
- Եվրոպայի խորհուրդը 1-ին կարգի ահազանգ է հնչեցնում բլոգեր Լապշինին Ադրբեջանում դատելու կապակցությամբ
- ԵԽ պատգամավոր․ Լապշինին նման ձևով տեղափոխման համար նա պետք է նվազագույնը լիներ ահաբեկիչ
- Զախարովա. Ադրբեջանում ՌԴ դեսպանատունն անում է ամեն բան Լապշինին օգնելու համար
- Լապշինի արտահանձման հանրային արձագանքը
- Բելառուսի դատախազությունը խոստովանել է` Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել
- Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աշխատակիցն այցելել է Լապշինին
- Քաղաքագետը` Լապշինի գործի մասին
- ՀՀ-ի մասնակցությունը Լապշինի հետ կապված այս պրոցեսում համարում եմ խնդրահարույց. Սիմոն Բաբայան
- Լապշինի արտահանձնման դեպքում գործ ունենք բոլորովին այլ քաղաքական տարածքի հետ. Լարիսա Ալավերդյան
- HRW-ն հրաժարվում է մեկնաբանել Լապշինի արտահանձնումը
- Լապշինի էպոպեան և Ռուսաստանի պարտությունը
- ՓՊ. Լապշինի արտահանձնումն իրականացվել է շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները
- Մենք պետք է Ադրբեջանի ջաղացին ջուր չլցնենք. Էդվարդ Նալբադյանը՝ Լապշինի արտահանձման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան