Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմն էկրան կբարձրանա 2019 թվականին
Բրիտանացի գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմն էկրանին կլինի 2019 թ. նոյեմբերին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ամերիկյան Metro-Goldwyn-Mayer կինոընկերությունը:
007 գործակալն ԱՄՆ-ում էկրան կվերադառնա 2019 թ. նոյեմբերի 8-ին, ֆիլմի բրիտանական ցուցադրությունը կկայանա մի քանի օր շուտ:
Սա արդեն կլինի հայտնի կերպարի մասին ֆիլմաշարի 25-րդ ֆիլմը: Միաժամանակ MGM չի հրապարակել ոչ ռեժիսորի անունը, ոչ էլ ապագա ֆիլմի անվանումը: Հայտնի չէ նաև, թե ով է այս անգամ հանդես գալու Բոնդի կերպարում:
Կինոշարքի առաջին ֆիլմը 1962 թվականին է ցուցադրվել: Ներկա պահին ֆիլմաշարի վերջին՝ Սեմ Մենդեսի «007: Սպեկտր» ֆիլմը համաշխարհային վարձույթում ավելի քան 880 միլիոն դոլար է հավաքել: