Ռուսաստանյան բանտերում պատիժ է կրում օտարերկրյա 29 հազար 397 քաղաքացի
Այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով, Ռուսաստանի բանտերում պատիժ է կրում օտարերկրյա 29 հազար 397 քաղաքացի: russian.rt.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ՌԴ Պատիժների իրականացման դաշնային ծառայությունից:
2016 թվականին ռուսական ազատազրկման վայրերում պատիժ են կրել այլ երկրների 29 հազար 822 քաղաքացիներ, 2015-ին՝ 28 հազար 714 մարդ:
ՌԴ Պատիժների իրականացման դաշնային ծառայության հաղորդագրության համաձայն, արտասահմանցի ձերբակալվածների 90 տոկոսը մեղադրվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար՝ թմրանյութերի ապօրինի շրջանառություն, սպանություն, կողոպուտ, առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնել, բռնաբարություն և գողություն:
Ընդ որում, ինչպես վկայում են տարվա առաջին կիսամյակի տվյալները, ռուսաստանյան բանտերում պատիժ է կրում ԱՄՆ 12 և ԵՄ երկրների 97 քաղաքացի:
Ամերիկացիներն ավելի հաճախ ազատազրկվում են բռնաբարության, կողոպուտի, խարդախության, շորթման, նաև թմրամիջոցների ապօրինի պատրաստման, պահման և շրջանառության համար:
Ազատազրկվածների թվով ԱՊՀ երկրների շարքում առաջին տեղում Տաջիկստանն է: Երկրորդ տեղում Ուզբեկստանի քաղաքացիներն են, հետո գալիս են ուկրաինացիները և ադրբեջանցիները:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը