Առողջություն 19:16 25/07/2017 Հայաստան

Հայաստանում յուրաքանչյուր հիվանդության գենետիկական ախտորոշիչ թեստ պարտադիր անցնում է որակի միջազգային վերահսկողություն

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն, շրջել լաբորատորիաներում, ծանոթացել իրականացվող հետազոտությունների ծավալներին։

Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի գենետիկական տեխնոլոգիաներով, որոնց շնորհիվ հնարավոր է ախտորոշել և հետազոտել գենետիկական ծագում ունեցող բոլոր հիվանդությունները, այդ թվում` հազվադեպ, ժառանգական, նյարդամկանային, սրտանոթային հիվանդություններ, զարգացման բնածին արատներ և այլն։

Ինչպես հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից, կենտրոնի մասնագետների հետ հանդիպման ժամանակ Բժշկական գենետիկայի կենտրոնի հիմնադիր ղեկավարը նախարարին ներակայացրել է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետները մեկնաբանում են ստացված գենետիկական հետազոտության արդյունքները, հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկագենետիկական խորհրդատվություն տրամադրում: 

2004-2010 թվականներին ՀՀ ԱՆ գլխավոր գենետիկ, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը Եվրոպայի լավագույն մասնագետների թվում եղել է Եվրոխորհրդի փորձագետ։ Տարբեր երկրներից ընտրված 10 գենետիկները Եվրոպայի նախարարների խորհրդի համար մշակել են հանձնարարականներ առողջապահության ոլորտում գենտիկայի կիրառման, ինչպես նաև նեղ մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։ Դրանք ընդունվել են Եվրոպայի երկրների նախարարների խորհրդի կողմից։ Երևանի Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը նույնպես առաջնորդվում է այդ հանձնարարականներով։

Արդեն 20 տարի է, ինչ կենտրոնում կատարվում են պարբերական հիվանդության գենետիկական և կլինիկական հետազոտություններ։ Հետազոտվել են ավելի քան 31 հազար հիվանդներ և նրանց ընտանիքների անդամներ։ Դա աշխարհում պարբերական հիվանդության ամենածավալուն հետազոտությունն է։

Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է քաղցկեղի գենետիկայի լաբորատորիայի աշխատանքի արդյունքներով։ Նախարարին տեղեկացվել է, որ   քաղցկեղային ժառանգական համախտանիշերի ախտորոշումների արդյունքում կրծքագեղձի, ձվարանի, աղիների քաղցկեղով բարձր գենետիկական ռիսկի խմբին պատկանող անհատներին խորհուրդ է տրվում իրականացնել գենետիկական թեստավորում, քանի որ ժառանգական մուտացիաների բացահայտման դեպքում փոխվում են ինչպես վիրահատական, այնպես էլ թերապևտիկ բուժման եղանակները։

Լաբորատորիայի ղեկավար Դավիթ Բաբիկյանը նշել է, որ կենտրոնը պատասխանատվություն է կրում կատարվող քաղցկեղային ժառանգական համախտանիշներ առաջ բերող գեների ամբողջական հետազոտություների որակի համար: Իսկ ֆարմակոգենետիկական մոլեկուլային հետազոտությունների նպատակը թիրախային անհատականացված բուժումն է։  Հետազոտության միջոցով բացահայտվում են այն հիվանդները, որոնք ուռուցքների գենետիկական առանձնահատկություններով պայմանավորված կարող են ստանալ բարձր արդյունավետություն ունեցող թիրախային դեղամիջոցներ (թոքի, աղիների, մաշկի, ձվարանի և վահանաձև գեղձի քաղցկեղների դեպքում), ինչն էլ ապահովում է առավել արդյունավետ բուժում։

Լևոն Ալթունյանը կարևորել է, որ կենտրոնում գործող Հազվադեպ հիվանդությունների փորձագիտական ազգային կենտրոնն անդամակցում է միջազգային Orphanet կազմակերպությանը և որ հազվադեպ հիվանդությունների ռեգիստրը ստեղծվել է միջազգային չափորոշիչներով։

Կենտրոնի մասնագետները անցնում են պարտադիր ամենամյա վերապատրաստումներ աշխարհի լավագույն գենետիկական կենտրոններում` կատարելագործելով իրենց հմտությունները և յուրացնելով գենետիկական նոր տեխնոլոգիաներ։

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը որպես ԵՊԲՀ-ի բժշկական գենետիկայի ամբիոնի բազա իր ներդրումն է ունենում գենետիկների պատրաստման գործում։ 

Կարևորելով կենտրոնում առկա տեխնիկական և մասնագիտական ներուժը` Լևոն Ալթունյանն անդրադարձել է համագործակցության հնարավորություններին։ Քննարկվել են հատկապես միջազգային կառուցների հետ իրականացվող   ծրագրերի արդյունքներն ու փորձը մեր երկրի առողջապահության ոլորտում ներդնելու հարցը։ 

Նշենք, որ Բժշկական գենետիկայի կենտրոնն աշխատելով  միջազգային չափորոշիչներով, արժանացել է ISO միջազգային որակավորման 2 հավաստագրի։ Այստեղ աշխատում են այն գիտակցումով, որ գենետիկական հետազոտությունը կատարվում է կյանքում մեկ անգամ և ունի վճռորոշ նշանակություն հիվանդի և նրա ընտանիքի համար։

Յուրաքանչյուր հիվանդության գենետիկական ախտորոշիչ թեստ պարտադիր անցնում է որակի միջազգային վերահսկողություն։ Հուլիսին կատարված 4 տարբեր գենետիկական հիվանդությունների գենետիկական թեստեր ևս ստացել են 100 տոկոսանոց ճշտության սերտիֆիկատ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:38
Կուտակային կենսաթոշակների կառավարող Ֆոնդերի 1 տրլն դրամից մոտավորապես 250 մլրդ դրամը գեներացված են. Արմեն Նուրբեկյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը տեղի կունենա շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր...
Աղբյուր` Panorama.am
21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}