Զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան՝ հատուկ Խորովածի փառատոնին մասնակցելու համար. Ապրեսյան
«Խորովածի փառատոնը Հայաստանում ամենակայացած միջոցառումներից է, իրադարձություն է ոչ միայն մեր կյանքում, նաև համաշխարհային զբոսաշրջության մեջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:
Նա կարևորեց այն փաստը, որ հատուկ փառատոնին մասնակցելու համար Հայաստան են գալիս զբոսաշրջիկներ, նաև զբոսաշրջային ընկերություններն են փառատոնը ներառել իրենց զբոսաշրջային փաթեթներում:
Խորովածի միջազգային 9-րդ փառատոնը կայանալու է օգոստոսի 20-ին:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով, այս անգամ անցկացվելու է ոչ թե Ախթալա եկեղեցու տարածքում, ինչպես եղել է մինչ այժմ, այլ Ախթալա քաղաքում՝ մարզադաշտի տարածքում:
«Տարածքը համեմատաբար ավելի մեծ է, քանի որ մեր մասնակիցները, այցելուների թիվը գնալով ավելանում է»,- նշեց նա:
Ս. Մամուլյանն ասաց, որ նախատեսվում է 30 և ավելի տաղավար:
«Խորովածի միջազգային միության» համանախագահ Արտեմ Ենգոյանն ասաց, որ փառատոնի շրջանակում նախատեսում են Հայաստանում առաջին անգամ անցկացնել միջազգային օրենքներին համապատասխան խորովածի մրցույթ:
«Մասնակից թիմեր սպասում ենք Ավստրիայից, Լիտվայից, Ռուսաստանից: Բոլոր թիմերը լուրջ միջազգային փորձ ունեն: Մեր հանրության համար հետաքրքրի կլինի»,- ասաց նա:
Ա. Ենգոյանի խոսքով, մրցույթի համաձայն, պետք է հինգ տեսակի խորոված պատրաստեն, մատուցեն դատավորներին նշանակված ժամին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան