Առաջարկվել է նախահաշիվներ ներկայացնել «Քաղաքային քանդակ»-ի մի քանի աշխատանքների վերաբերյալ
«Քաղաքային քանդակ» խորագրով ցուցահանդեսի գաղափարը հղացել և այն նախաձեռնել է տաղանդավոր քանդակագործ Նունե Թումանյանը: Մի քանի տարի առաջ panorama.am-ը դիմեց քաղաքապետարան՝ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին հարցով, թե արդյոք քաղաքային իշխանություններին հայտնի է, որ նման հետաքրքիր քանդակագործ ունենք, ով իր տաղանդով ու սկզբունքներով ամեն անգամ հիացնում է...:
Քաղաքաշինության պետական կոմիտեի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը երեկ այցելել է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել նախօրեին թանգարանի Թամանյան սրահում բացված «Քաղաքային քանդակ» ցուցահանդեսին ներկայացված 10 քանդակագործերի երկու տասնյակի հասնող աշխատանքներին:
Ցուցահանդեսի համակարգողն է քանդակագործ, նկարիչների միության քանդակի սեկցիայի վարիչ Նունե Թումանյանը, որն արդեն երկրորդ տարին է, ինչ նախաձեռնում է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն է գոնե նախագծերի
Եվ ցուցահանդեսի մասին հայտարարությունները, և հայաստանյան քանդակագործներին այս ցուցահանդեսներին ոգևորելը, և ցուցահանդեսի կազմակերպումը Նունեն վերցրել է «իր ուսերին»:
Քաղաքաշինության պետական կոմիտեի լրատվական ծառայության հաղորդմամբ, քանդակագործները Ն. Սարգսյանին ներկայացրել են ցուցադրված աշխատանքները, պատմել իրենց ծրագրերի մասին, քննարկել մասնագիտական հարցեր, տեսակետներ հայտնել, թե կոնկրետ ինչպիսի քաղաքաշինական միջավայրում են պատկերացնում իրենց ստեղծագործությունների երկրորդ կյանքը: Նարեկ Սարգսյանը մի քանի աշխատանքների վերաբերյալ առաջարկել է ներկայացնել կոնկրետ նախահաշիվներ:
Հարակից հրապարակումներ`
- Բացվելու է «Քաղաքային քանդակ» նախագծի երկրորդ ցուցադրությունը
- «Ոչ մնայուն միջոցառումների վրա հսկայական գումարներ ենք ծախսում, մնայուն քանդակագործության վրա՝ ոչ»
- Քանդակագործ Նունե Թումանյանի պատահական բացահայտումն ու «անձնական հետաքննությունը»
- «Քաղաքային քանդակ»-ը կրկին Երևանի դիմագծով հետաքրքրվածների դատին է ներկայացնելու նոր նախագծեր
- «Քաղաքային քանդակ»-ը մեկ հարկի տակ է հավաքելու կրտսեր ու ավագ սերնդի արվեստագետների
- Նունե Թումանյան. Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում
- Նունե Թումանյանի և Հասմիկ Ավետիսյանի աշխատանքները՝ ՄԱԿ-ի գրասենյակում
- «Women and Art Biennial 2014»-ի միակ մրցանակը Նունե Թումանյանը բերել է Հայաստան
- Քանդակագործ Նունե Թումանյանի աշխատանքները ներկայացվելու են «Women and Art Biennial 2014»-ում
- Նունե Թումանյան. Երևանը զարդարվում է, բայց չի գեղեցկանում…(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ)
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին