Օլիմպիական փառատոն. Հայ պատանիները մեկնարկում են ևս չորս մարզաձևում
Այսօր Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի մրցումային երկրորդ օրն է։ Հայ մարզիկները կմեկնարկեն ևս չորս մարզաձևում։
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, լողորդ Արթուր Բարսեղյանը կմրցի 50 մ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ ազատ ոճում։ Վազորդ Դավիթ Սարգսյանը հանդես կգա 400 մ վազքում։ Հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես և Հենրիկ Երանոսյանները կպայքարեն 10 կմ անհատական վազք մրցաձևում։ Մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը հանդես կգա բազմամարտի որակավորման փուլում։ Ձյուդոիստներից կմեկնարկի միայն 55 կգ քաշային Արսեն Ավեդիսյանը։
Այսօր մրցելու են նաև թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանը և Էվելինա Մարտիրոսյանը։ Նրանց երեկվա խաղերը հետաձգվել էին։ Եվրոպական օլիմպիական փառատոնում Հայաստանը ներկայացված է վեց մարզաձևում։