Լողորդ Արթուր Բարսեղյանը կիսաեզրափակչում է
Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցել է կիսաեզրափակիչ։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, 50 մ ազատ ոճում Բարսեղյանը նախնական լողահերթում գրանցել է 23.70 արդյունք։ Լողի աղջիկների մրցաշարի 100 մ ազատ ոճում Վարսենիկ Մանուչարյանին չի հաջողվել անցնել հաջորդ փուլ։
Թենիսիստներ Էվելինա Մարտիրոսյանը և Յուրի Մարտիրոսյանը մեկնարկային խաղերում պարտվել են։ Էվելինան 1։6, 2։6 հաշվով զիջել է բրիտանացի Լիլիան Մուլդին, իսկ Յուրին ՝ պորտուգալացի Ֆադեն Դա Սիլվա Արալդոյին (1։6, 0։6)։
Ձյուդոյիստ Արսեն Ավեդիսյանը առաջին գոտեմարտում պարտվել է Իսրայելի ներկայացուցիչ Մատան Կոկոլաևին։
Հարակից հրապարակումներ`
- Օլիմպիական փառատոն. Հայ պատանիները մեկնարկում են ևս չորս մարզաձևում
- Կայացավ օլիմպիական փառատոնի բացման արարողությունը