Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017-ը»
Beeline-ի աջակցությամբ 1000 հայկական ստարտափների ներկայացուցիչներ մասնակցում են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի երկրորդ ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ֆորումին։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, համագործակցության շրջանակում ֆորումն այցելել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Նա մասնակցել է մի շարք միջոցառումների՝ մրցույթների և վարպետության դասերի, ինչպես նաև շփվել է համաժողովի մասնակիցների հետ։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի մասնակիցներն են ստարտափների և ծրագրավորողների 100 թիմեր, շուրջ 20 ներդրողներ, վենչուրային կազմակերպություններ և մենթորներ։ Ֆորումին ակտիվ մասնակցում են նաև Beeline-ի աշխատակիցները։
Ճամբարային պայմաններում անցկացվող համաժողովը թույլ է տալիս հայկական ստարտափներին անմիջական մթնոլորտում փորձի փոխանակում իրականացնել, ինչպես նաև CampFire Pitch-երի ընթացքում շփվել հնարավոր ներդրողների հետ։
«Ես շատ ուրախ եմ լինել այստեղ և տեսնել այսքան հայկական ստարտափների ներկայացուցիչների մեկ վայրում։ Վստահ եմ, որ մեկ շաբաթյա շփումը, մրցույթների ու վարպետության դասերի մասնակցությունը նրանց կօգնի նոր գիտելիքներ ձեռք բերել ու գործընկերներ գտնել։ Beeline-ը՝ հավատարիմ լինելով իր առաքելությանը, պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել հայկական ստարտափների կայացմանը և ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ դա կարող է շատերի կյանքը փոխել դեպի լավը», - իր ողջույնի խոսքում ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մենք շատ ուրախ ենք, որ Beeline-ը միացավ սամմիթին։ Դա միայն խոսում է այն մասին, որ ընկերությունը ցանկություն ունի աջակցել հայկական ստարտափների զարգացմանը։ Պարոն Պյատախինի այցը կարևոր է սամմիթի մասնակիցների համար, քանի որ ոչ ֆորմալ շփումը նպաստում է երկարաժամկետ հարաբերությունների հաստատմանը», - նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ Beeline-ը հանդես է գալիս որպես «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումի գլխավոր աջակից և ապահովում է միջոցառման ինտերնետ հասանելիությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան