Աննախադեպ է՝ չճանաչված պետության կողմից հրապարակված փաստաթղթերին հղում անելը. Արցախի ՄԻՊ
Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքի և դրա հիման վրա կազմված զեկույցներին հղում են արել տարբեր միջազգային կազմակերպություններ, ինչը, շատերի կողմից համարվում է աննախադեպ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Շատերը դա համարում են աննախադեպ, որովհետև չճանաչված պետության կողմից հրապարակված փաստաթղթերին հղում տալուն նախադեպեր, գուցե կան, բայց ես տեղյակ չեմ»,- հավելեց նա:
Արցախի ՄԻՊ-ի խոսքով, փաստահավաք գործընթացը սկիզբ ունի, ավարտ չունի, մշտապես պետք է աշխատել. «Պետք է հասկանալ Մարդու իրավունքների պաշտպանի հնարավորությունները: Մենք դատարան դիմող չենք, փաստագրող և բարձրաձայնող ենք»:
Ասուլիսին ներկա Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգություն հայտնեց, որ միջազգային կառույցների հրապարակային գնահատականներում բացակայում է հստակ քննադատությունը, հասցեական չեն:
«Խոսքը վերաբերում է կոնկրետ մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին: Մարդու իրավունքների պաշտպանն երբևէ չի կարող առնչություն ունենալ քաղաքականության հետ: Մենք այստեղ խնդիրը բացառապես դիտարկում ենք մարդու իրավունքների տեսանկյունից: Հստակ է մեկ բան, որը նաև միջազգային կառույցներն են ընդունում, չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը որևէ նշանակություն ունենալ իրավունքների պաշտպանության վիճակի վրա»,- ասաց Ա. Թաթոյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է բացակայում հասցեականությունը՝ արդյոք սա հակառակորդ կողմի լոբբիստական գործունեության արդյունք է, թե հայկական կողմի թույլ աշխատանքի, նա պատասխանեց. «Իհարկե, հակառակ կողմը զգալի միջոցեր է ներդնում լոբբիստական աշխատանքի համար, ցանկացած առիթ օգտագործում է ցույց տալու համար, որ խախտումները, ատելությունը հայկական կողմից է: Այդ առումով մենք պետք է հնարավորինս ակտիվացնենք աշխատանքները, չպետք է սահմանփակվենք որևէ ձեռքբերումով կամ քայլով»:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ արված աշխատանքն առայժմ հատվածական բնույթ է կրում, բավարար չէ, որպեսզի Ադրբեջանին զսպեն:
«Ցավոք սրտի, առայժմ աշխարհում մարդու իրավունքները դիտարվում են աշխարհաքաղաքական կամ ազգային շահերին ածանցյալ»,- ասաց նա՝ հավելելով. « Հայաստանն ու Արցախը պետք է ունենան ավելի հմուտ մասնագետներ, քանի որ դիմացը կանգնած է քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն հետընթաց ապրող հարևան»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից Տավուշի գյուղերը գնդակոծելու վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ
- Արցախի ՄԻՊ-ը միջազգային աշխատանքային խմբին ներկայացրել է ապրիլյանի վերաբերյալ փաստահավաքության արդյունքները
- Չի կարելի ասել, որ Ստեփանակերտում բացարձակ անվտանգ է, Թալիշում՝ վտանգավոր. Արցախի ՄԻՊ
- Արդար չէ, որ Արցախը դուրս մնա եվրոպական ինստիտուտների ուշադրությունից. Ռուբեն Մելիքյան
- Բացառիկ էր Արցախի ՄԻՊ-ի ասուլիսն Եվրախորհրդարանի շենքում. Արման Թաթոյան
- Արցախի ՄԻՊ-ն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել
- Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ զեկույցը մեծ ծավալով տարածվել է. Ռուբեն Մելիքյան
- Տասը ամսում հակառակորդի կողմից արձակված կրակոցների արդյունքում 20 զոհ ենք ունեցել. Արցախի ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ-ն ու ԱՄՆ կոնգրեսականները քննարկվել են Ապրիլյանի ընթացքում Ադրբեջանի կատարած վայրագությունները
- Արցախի ՄԻՊ. Նոր ի հայտ եկած տեսագրությունում ադրբեջանցի զինծառայողը հնչեցնում է «ցեղասպանություն կատարելու» սպառնալիք
- Արցախի ՄԻՊ. ԵԽ պատգամավորների նկատմամբ Ադրբեջանի քրեական հետապնդումը՝ ընդդեմ Եվրոպայի քաղաքական հանրույթին
- Արցախը միակ վայրն է Եվրոպայում, որտեղ մարդու իրավունքների դիտորդական որևէ առաքելություն չի գործում. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին