«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարարը ներկայացրել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արմեն Աբրահամյանին, նշելով, որ արմատապես նոր մոտեցումներ են լինելու:
«Ազգային պարկի յուրաքանչյուր աշխատակից պետք է գործի կարգապահ և օրենքի սահմաններում, քանի որ աշխատակիցների վարքը և գործադրած ջանքերը մեծ նշանակություն ունեն ապօրինի ծառահատումները կանխելու գործում: Յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր ծառ մեր պետության, ժողովրդի և մեր զավակների ժառանգած բարիքն է, և որ ազգային պարկը կարող է շատ մեծ եկամուտներ ապահովել կողմնակի անտառօգտագործման համակարգեր ներդնելով, ռեկրեացիոն և հանգստի գոտիներ կազմակերպելով: Հիմնական շեշտադրումը լինելու է ազգային պարկի էկոլոգիական արժեքները մարդկանց եկամտի ապահովման աղբյուր դարձնելը: Պետք է աշխատանքներ տանել հասարակության հետ, որպեսզի իրենց եկամտի աղբյուրը տեսնեն անտառը պահպանելու և ոչ թե ոչնչացնելու մեջ»,-ասել է նախարարը:
Ա. Աբրահամյանը հորդորել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, որ յուրաքանչյուրը կատարի իր ֆունկցիոնալ պարտականությունները, որպեսզի միասնական աշխատանքի շնորհիվ կարողանան հասնել այն արդյունքին, ինչն այսօր դրված է «Դիլիջան» ազգային պարկի առջև:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը
- «Դիլիջան» ազգային պարկում» սպասվում են խստացումներ
- Հաստատվել է «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026թթ. կառավարման պլանը
- «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից անտառխախտման 9 արձանագրություն է կազմվել
- «Դիլիջան» ազգային պարկի տարածքում այրվել է 83 հա բուսածածկ տարածք
- «Դիլիջան» ազգային պարկ. անտառխախտման 7 արձանագրություն` ապօրինի հատված 39 ծառի համար
- «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է 50 ծառ
- «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի կողմից հայտնաբերվել է խախտման 7 դեպք
- Անտառխախտման 7 արձանագրություն՝ «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից
- «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել
- «Դիլիջան» ազգային պարկից ապօրինի հատվել է 2 ծառ
- «Դիլիջան» ազգային պարկից սոճիներ են հատել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան