Այս տարի բուհ է ընդունվել 8 հազար 266 դիմորդ. «Ժողովուրդ»
Հայաստանի պետական բուհերի դիմորդների թիվը գնալով նվազում է։ Եթե այս տարի բուհ է ընդունվել 8 հազար 266 դիմորդ, և դեռևս թափուր է 11 հազար 375 տեղ, ապա նախորդտարի բուհ ընդունվածների թիվը 17 հազար 649 էր։ Այս իրավիճակը, թերևս պատահական չէ, այլ Հայաստանում օր օրի ահագնացող արտագաղթի դառը հետևանք է, երբ կրթական համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է։
«Ժողովուրդ»-ը նաև տեղեկացել է, որ այս ամենից բացի՝ մի շարք մասնագիտություններ Հայաստանում «մեռնում են» դիմորդներ չունենալու պատճառով։ Օրինակ՝ ԵՊՀ-ում 58 մասնագիտություններից 38-ում մնացել է 902 թափուր տեղ, մինչդեռ մայր բուհում նախորդ տարի 523 թափուր տեղ էր։ ԵՊՀ քիմիա մասնագիտությամբ դիմորդների քանակը տարեցտարի նվազել է, և այս տարի այնտեղ ընդունվելու համար դիմել է երկու հոգի, դիմորդների քանակը տարեցտարի նվազել է, և այս տարի այնտեղ ընդունվելու համար դիմել է երկու հոգի, ֆիզիկա մասնագիտությամբ՝ երեք հոգի։ Մեկ ուշագրավ փաստ էլ, չնայած դիմորդների թվի շեշտակի նվազմանը, տարեցտարի ավելացել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը, 2016-2017 թվականներն այն կազմել է 11 հազար 276, իսկ 2015-2016-ին՝ 11 հազար 197։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա