Կարեն Նազարյանն ու ԵԽ աշխատակիցներն անդրադարձել են ԵՄ ծրագրերում ՀՀ մասնակցությանը
Հուլիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը մանրամասն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումներին, տարբեր ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ձևավորման շուրջ ընթացող աշխատանքներին, ԵՄ ծրագրերում Հայաստանի մասնակցությանը:
Փոխնախարար Նազարյանը շեշտել է, որ կյանքի է կոչվել Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրում արտացոլված հանձնառությունների մեծ մասը՝ դրանց լիակատար իրականացման առումով կարևորելով ակտիվ համագործակցությունը ինչպես ԵՄ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ:
Հյուրերի խնդրանքով Կարեն Նազարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին՝ ընդգծելով, որ Բաքվի ապակառուցողական ու սադրիչ քայլերը խոչընդոտում են դրանց։
Հայաստանի փոխարգործնախարարը պատասխանել է հրատապ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցերի։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրակարգային հարցերի շուրջ նման ձևաչափով հանդիպումները շարունակական դարձնելու մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան