Պաշտոնական այցով Հայաստան է այցելելու Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը
Հուլիսի 25-27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է այցելելու Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին կընդունեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ու վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հուլիսի 25-ին տեղի կունենան արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի բանակցությունները։ Ցախի Հանեգբիին հանդիպումներ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարների հետ:
Այցի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: