Պոլսո կրոնական ժողովը վաղն Արամ Աթեշյանին կստիպի հանձնել Պատրիարքարանի կնիքը. Հացպանյան
Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին թանգարան դարձավ Պոլսո Հայոց նախկին փոխպատրիարք Արամ Աթեշյանի պատճառով: Նրա պատճառով խաչն ի սկզբանե չտեղադրվեց եկեղեցու գմբեթին,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձքագետ Սարգիս Հացպանյանը:
Նրա խոսքով, Պոլսո Հայոց պատրիարքարանն ինը տարի շարունակ տառապում էր Պատրիարքությունը բռնազավթած Արամ Աթեշյանի ձեռքից. «Եթե Աթեշյանը փորձի իր թեկնածությունը դնել պատրիարքի ընտրություններում, մեկ ձայն անգամ չի կարող հավաքել»։
Բանախոսը տեղեկացրեց, որ օրերս Մայր Աթոռում հանդիպել է Պոլսո Հայոց փոխպատրիարք Գարեգին սրբազան Բեքչյանին, ժամերով զրուցել իր հետ, ով փոխանցել է, որ Արամ Աթեշյանն ամեն օր կես ժամ-քառասուն րոպե ժամանակով գալիս է Պոլսո Հայոց պատրիարքարան, իր սենյակում ինչ-որ զանգեր կատարում և ժամավաճառությամբ զբաղվելոց հետո հեռանում: Պատրիարքարանում նրան ոչ ոք անգամ չի բարևում, մինչդեռ Աթեշյանը շարունակում է լուսանկարվել երևելի մարդկանց հետ՝ հետո ասելու, որ նրանք շփվում են իր հետ:
«Պոլսո Հայոց փոխպատրիարք Գարեգին սրբազան Բեքչյանը հավաստիացրեց, որ հայ համայնքը խաղաղության մեջ է, եկեղեցիները գործում են առաջվա պես, ինքը բարիդրացիական կապեր է հաստատել երկրի բարձրաստիճան այրերի հետ»,- ասաց Սարգիս Հացպանյանը:
Նաև տեղեկացրեց, որ վաղը կրոնական ժողովն Արամ Աթեշյանին պետք է ստիպի հանձնել Պատրիարքարանի կնիքը (առ այսօր վանքային փաստաթղթերը Աթեշյանն է ստորագրում), գույքի հաշվարկ կատարել:
«Պատրիարքարանը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու վեց նկար ունի՝ որպես սեփականություն, սակայն դրանք այժմ չկան, Պատրիարքարանում չեն: Իսկ թե որտեղ են, ոչ ոք չգիտի: Հնարավոր է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի մոտ, ով Այվազովսկու կտավների ամենամեծ կոլեկցիոներն է»,-կասկած հայտնեց Սարգիս Հացպանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Աթեշյանը հրաժարական է ներկայացրել
- «Ակոս». Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը հրավիրվել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածին
- Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան
- Արամ Աթեշյանին Հայաստանում կդիմավորեն բողոքի ակցիայով
- Արամ Աթեշյանը համայնքի խնդիրները լուծելու փոխարեն զբաղվում է թուրքական պատմագիտության կեղծարարական բազան հարստացնելու գործով. թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան