Էրդողանը հայտարարել է C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին, գրում է «Լենտա.ռու»-ն։
Նա նշել է, որ համակարգերի մատակարարման պայմանագիրն արդեն ստորագրված է։ «Քայլերն արդեն ձեռնարկված են, C-400-ի վերաբերյալ փաստաթղթերը՝ Ռուսաստանի հետ ստորագրված։ Ալլահի կամքով, մենք մեր երկրում կտեսնենք C-400 զենիթահրթիռային համակարգերը»,- ասել է նա։
Թուրքական աղբյուրների համաձայն՝ գործարքի արժեքը կազմլ է 2,5 միլիարդ դոլար։ Համակարգերից երկուսը Ռուսաստանի կողմից կտրամադրվեն պայմանագրի կնքման պահից երկու տարվա ընթացքում, մյուս երկուսը կհավաքվեն Թուրքիայում։
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ռուսաստանից C-400-ների ձեռքբերումը
- Թուրքիան պատրաստ է 2,5 միլիարդ դոլարով C-400-ներ գնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան