Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, հուլիսի 24-ից սկսում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը:
Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված ֆերմերները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցությամբ ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել ոլորտի արտադրանքի թե՛ ավելացված արժեքը, թե՛ իրենց արտադրանքի արտահանման հեռանկարները:
Ծրագրով հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2017-2018 թթ մրցույթին մասնակցելու համար բանկի պաշտոնական կայքէջից ներբեռնել դիմում հայտը, այնուհետև լրացնելուց հետո այն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին:
Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ-ից մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի կողմից իրականացված ծրագրերի շրջանակում արդեն սերտիֆիկացվել է 10 ընկերություն, որոնք հաջողությամբ իրենց արտադրանքը ներկայացնում են արտերկրում: