Արոնյանը, Մելքումյանը և Հովհաննիսյանը կմասնակցեն շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակիցների կազմը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մրցաշարում Հայաստանը կներկայցնեն հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը և գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը
Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 2-27-ը Թբիլիսիում: Եզրափակիչի մասնակիցները կնվաճեն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
Այս տարվա աշխարհի գավաթի խաղարկությունը ուժեղագույնն է գավաթի խաղարկության պատմության մեջ: Մրցաշարին կմասնակցեն գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան