ԵԶԲ-ն առաջարկում է ստեղծել տարածաշրջանային դրամական հաշվարկային միավոր ԵԱՏՄ-ի համար
Եվրասիական զարգացման բանկը առաջարկել է ստեղծել տարածաշրջանային դրամական հաշվարկային միավոր ԵԱՏՄ անդամ երկրների համար: «Известия»-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել ԵԶԲ-ի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:
«Կան մի շարք գործիքներ, որոնք մենք արժութային կարգավորիչներին առաջարկում ենք քննարկման ենթարկել հիմնականում երկարաժամկետ հեռանկարում: Օրինակ տարածաշրջանային դրամական հաշվարկային միավորը: Խոսքը միասնական արժույթի մասին չէ, այլ փոխհաշվարկների հեշտացման գործիքի մասին է»,- թերթի հետ զրույցում նշել է նա:
Աղբյուրը նշում է, որ նման արժույթի օրինակ է եվրոպական արժութային միավորը՝ ԷՔՅՈւ-ն, որը կիրառվել է Եվրոպայի տարածքում 1979-1998թթ-ին: Այս նախաձեռնությանն աջակցում է միայն Ղազախստանը, իսկ ԵԱՏՄ մյուս երկրների կողմից այդ հարցը չի քննարկվել:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու մասին քննարկումներ չեն լինի. Ջավադյան
- ԵԱՏՄ միասնական արժույթի մասին նույնիսկ 2025-ից հետո, դժվար թե, խոսակցություն լինի. պաշտոնյա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին