Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին
Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է միջազգային ռազմական փոխգործակցության ասպարեզի ներկա զարգացումները, ինչպես նաև անդրադարձել է ՀԱՊԿ և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հարցերին և վստահություն հայտնել, որ նրանք իրենց մասնագիտական ողջ ներուժը կներդնեն միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հետագա առաջընթացն ապահովելու գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը