«Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման 14 անդամների՝ Աշոտ Պետրոսյան, Արայիկ Խանդոյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Արմեն Լամբարյան, Գագիկ Եղիազարյան, Էդվարդ Գրիգորյան, Մխիթար Ավետիսյան, Պավել Մանուկյան, Սեդրակ Նազարյան, Սմբատ Բարսեղյան, Վարուժան Ավետիսյան, Կարո Եղնուկյան, Խաչատուր Գիչյան, գործով դատական նիստը: Սակայն նիստը մի քանի րոպե տևեց. Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ ամբաստանյալներից մի քանիսի պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու, քանի որ նրանք ներկա չէին նիստին:
Նշենք, որ դատը ընթանում է ուղիղ հեռարձակմամբ:
Ներկա պաշտպանները հայտնեցին, որ նրանք դատարանի տարածքում են, չեն մտել նիստերի դահլիճ, քանի որ դատական կարգադիչներին թույլ չեն տվել իրենց խուզարկել:
Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց. «Սա արդեն 6-7-րդ դատական նիստն է, նույն բանն ամեն անգամ ասում ենք, կրկնում ենք: Այս ամբաստանյալները ի՞նչ մեղավոր են, ամեն դատական նիստին գալիս են, պաշտպաները չեն մասնակցում, գնում ենք խորհրդակցական սենյակ, սանկցիա ենք կիրառում, տղաներին իջեցնում ենք ներքև, հետո նորից հանում ենք վերև: Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում»:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին մասնակից կանանց տարել են ոստիկանություն
- Փաստաբանները ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորի բացարկի հարցը բարձրացրեցին
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
- Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին