«Ես սանկցիայից չեմ վախենում, պարոն Գաբրիելյան». Պավլիկ Մանուկյան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման 14 անդամի գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը կիրառեց դատական սանկցիա՝ 10 ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:
Մինչ սանկցիա կիրառելը, Պ. Մանուկյանը ցանկանում էր հանդես գալ հայտարարությամբ, դատավորը թույլ չէր տալիս: Պ. Մանուկյանն ասաց. «27 տարի առաջ ես զենք վերցրեցի ի սեր ճնշված մեր ազգի …»:
Դատավորն ընդհատեց նրան՝ ասելով, որ տեղից չխոսել առանց իր թույլտվության, հարգալից լինել օրենքի, դատարանի առջև:
«Ընդհակառակը, ես փորձում եմ ամեն կերպ հարգալից վերաբերվել ձեր հանդեպ, բայց դուք…»,- արձագանքեց Պ. Մանուկյանը:
Դատավորն ասաց. «Երբ որ թույլ կտամ Պավել Մանուկյան, այն ժամանակ կխոսեք, եղավ: Մի խագարեք դատական նիստի բնականոն ընթացքը»:
«Չեմ խանգարում: Ես անցած անգամ էլ ասացի՝ թույլ տվեք, ասեցիք՝ չէ»,- հիշեցրեց ամբաստանյալը:
«Եթե շարունակեք խոսել, ձեր նկատմամբ նորից կկիրառվի դատական սանկցիա»,- ասաց դատավորը:
«Ես էլ ձեր նկատմամբ սանկցիա կկիրառեմ»,- արձագանքեց Պ. Մանուկյանը:
Դատավորը հայտարարեց, որ կիրառում է ամբաստանյալի նկատմամբ դատական սանկցիա՝ այս անգամ նախազգուշացում: Պ. Մանուկյանը հետաքրքրվեց, թե երբ են թույլ տալու հանդես գա հայտարարությամբ: Դատավորն ասաց, երբ որ հայտարարության ժամանակը գա:
«Ես սանկցիայից չեմ վախենում, պարոն Գաբրիելյան: Ես մահվան երախ եմ մտել, դուրս եկել, ինձ վախեցնելու ոչինչ չկա»,- նշեց ամբաստանյալը:
«Եթե մի բառ էլ ասեք, կիրառելու եմ»,- հայտարարեց Ա. Գաբրիելյանը:
«Բայց արդեն կամայականություն է…»,- նշեց Պ. Մանուկյանը:
Դատավորը հայտարարեց, որ Պ. Մանուկյանի նկատմամբ դատարանին չհարգելու համար կիրառվում է դատական սանկցիա՝ 10 ժամով հեռացում դատական նիստերի դահլիճից:
Պավլիկ Մանուկյանն ասաց. «Ես իմ պաշտպաններին արգելում եմ այստեղ գտնվել իմ բացակայության ընթացքում, եթե գտնվեն, բողոքով կդիմեմ Փաստաբանների պալատին:
Եթե իմ հանդեպ սանկցիա եք կիրառում, ուրեմ ես այստեղ դատարան չեմ տեսնում, անվանակոչում եմ ձեզ որպես ցռան մոզի: Հերիք եղավ, զզվացրեցիք»:
Դատավորը հայտարարվեց ընդմիջում:
Հարակից հրապարակումներ`
- «Մանկապարտեզ եք սարքել, դուք դատավոր չեք ընդհանրապես».Փաստաբան
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին մասնակից կանանց տարել են ոստիկանություն
- Փաստաբանները ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորի բացարկի հարցը բարձրացրեցին
- «Իմ անունը Պավլիկ է, ապարանցի Պավլիկ է»
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- «Սասնա ծռեր»-ից Վարդան Գերավետյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- «Սասնա ծռերի» 15 անդամ հեռացվեց դատական նիստերի դահլիճից
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին