Ռադայում հայտնել են Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Արմատական կուսակցության» պատգամավոր Իգոր Մոսիյչուկը պնդում է, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ դա վկայում է այն մասին, որ նախագահ Պ. Պորոշենկոն «սկսել է ընդունել սեփական սխալները»:
«Նա անօրինական կերպով նրան շնորհեց քաղաքացիություն և հիմա ուղղում է բացառապես սեփական սխալները: Վրացական շապիտո-կրկեսի հյուրախաղերը ձգձգվել են և սկսել են սպառնալ ուկրաինական պետությանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը:
Միաժամանակ նա չի հստակեցրել իր ունեցած տեղեկատվության աղբյուրը: Ռիա նովոստին գրում է, որ Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հաստատել է՝ Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու համար:
Ավելի վաղ Սաակաշվիլին պնդել էր, որ, ըստ ուկրաինական օրենքի, չեն կարող իրեն զրկել քաղաքացիությունից, քանի որ այլ երկրի անձնագիր չունի:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին լքել էր Վրաստանի 2013 թվականին նոր նախագահի ընտրվելուց հետո: Վրաստանի դատախազությունը նրա նկատմամբ մի քանի քրեական գործ էր հարուցել: 2015 թվականին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն նրան տրամադրել է Ուկրաինայի քաղաքացիություն, նշանակել Օսեդայի նահանգապետ: 2016 թ. նոյեմբերին Սաակաշվիլին հրաժարական է տվել նահանգապետի պաշտոնից՝ հայտարարելով, որ ուկրաինական իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիի կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է հաղորդավարի թեկնածությունը
- Պորոշենկոն ինձ առաջարկել է վարչապետի պաշտոնը. Սաակաշվիլի
- Ուկրաինայի կառավարությունն ընդունել է Սաակաշվիլիի հրաժարականը
- Պորոշենկոն պատրաստ է ընդունել Սաակաշվիլիի հրաժարականը
- Վրաստանում Սաակաշվիլուն վերադառնալու դեպքում խոստացել են «հարմարավետ խուց»
- Վրաստանի ՆԳՆ. Սաակաշվիլին կձերբակալվի, եթե մուտք գործի երկիր
- Վրաստանի դատախազությունը դիմել է Ուկրաինային՝ Սաակաշվիլուն հանձնելու խնդրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան