Պետդումայում սատարել են McDonald's-ի դեմ սանիտարական պատժամիջոցների կիրառման առաջարկը
Պետդումայի առողջապահության կոմիտեի անդամ Նիկոլայ Գերասիմենկոն սատարել է սենատոր Ալեքսեյ Պուշկովի առաջարկությունը՝ McDonald's-ի դեմ սանիտարական պատժամիջոցներ կիրառելու մասին: russian.rt.com-ի հաղորդմամբ, պատգամավորի խոսքով, նման միջոցներ պետք է ձեռնարկել, եթե ցանցի ռուսաստանյան ռեստորաններում հայտնաբերվեն սանիտարական նորմերի խախտումներ: Գերասիմենկոն վստահ է, որ անհրաժեշտ է մեծացնել Ռոսպոտրեբնադզորի լիազորությունները՝ ստուգումների քանակն ավելացնելու համար:
Նա նաև հայտարարել է, որ McDonald's-ի դեմ պետք է պատժամիջոցներ մտցնել որպես պատասխան քայլ ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանափակումների փաթեթի: Գերասիմենկոն հարցրել է, թե ինչու չի կարելի արգելք դնել ամերիկյան PepsiCo-ի, Coca-Cola-ի, McDonald's-ի գնումների համար:
Նա նշել է, որ ռուսաստանցիները հաճախ են հիվանդանում անառողջ սննդի պատճառով, իսկ պետությունը մեծ գումարներ է ծախսում նրանց բուժման համար:
Ավելի վաղ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը կոչ էր արել սանիտարական պատժամիջոցներ կիրառել McDonald's-ի դեմ, երբ ԱՄՆ Լուիզիանա նահանգում ցանցի աշխատակիցը համացանցում տեղադրել էր ռեստորանի խոհանոցի շատ կեղտոտ սարքավորումների լուսանկարը: