Եվս մեկ բրոնզե մեդալ՝ 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերում
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամ Սարգիս Սարգսյանը (57 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր,- հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ այս խաղերում մեր հունա-հռոմեական ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ, իսկ պատվիրակության միակ ձյուդոյիստ անդամ Ռոբերտ Գևորգյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում