
Թալիշը վերակառուցվում է.«Առավոտ»
«Առավոտ»-ում կարդում ենք. «2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում լուրջ վնասներ կրած Թալիշը վերակառուցվում է: Թալիշում ականատես դարձանք, թե ինչպես են շինարարական ինտենսիվ աշխատանքներ իրականացվում: Այստեղ կառուցվում են դպրոցի, մանկապարտեզի, համայնքապետարանի, հանդիսությունների սրահի շանքերը: Արդեն իսկ կառուցվել է ջրամատակարարման նոր ցանցը: Տեղեկացնենք, որ Թալիշում 10 ընտանիք է բնակվում: Թալիշում շարժ կար, գյուղ մուտք գործելիս մի քանի տղամարդկանց հետ անգամ մանկահասակ տղա երեխայի է նկատել «Առավոտ»-ը»: