ՄԻԵԴ-ում այդ ծավալի դաժանությունների վերաբերյալ գործեր չի քննվել. Արցախի ՄԻՊ
Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բարձրաձայնելը մի քանի նշանակություն կարող է ունենալ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Նախ և առաջ այստեղ ևս գործ ունենք ուշադրություն գրավելու երևույթի հետ, իրավական հետևանքներ առաջացնելու գործոնի հաշվի առման հետ»,- նշեց նա:
Ռ. Մելիքյանն ասաց, որ ՄԻԵԴ-ում ինչ գործ ասես քննվել է, բայց, կարծում է, այս ընթացքում չի քննվել այդ ծավալի դաժանությունների վերաբերյալ գործեր:
«Սա կարևոր է: Մենք 21-րդ դարում ենք, իսկ 21-րդ դարը ցանցային համակարգ է, ունենք բազմաթիվ ինստիտուտներ, որոնք ցանցային համակարգերի միջոցով իրար հետ կապված են: Մենք պետք է նկատի ունենք, որ գուցե առաջին հայացքից շոշափելի, հստակ արդյունքներ չեն տալիս, չնայած իրականում նաև ՄԻԵԴ մասով տալիս են, բայց անհետևանք չեն մնում»,- ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան 21 գանգատ է ներկայացվել ապրիլյան պատերազմի զոհերի վերաբերյալ,Խալափյանների ընտանիքի վերաբերյալ 3 գանգատ, տեղահանված բնակիչների կողմից 359 գանգատ՝ (անձնանց թվով բոլորը միասին հասնում է 700-ի)՝ բարձրացնելով խտրականության, կյանքի իրավունքի, արգելված վերաբերմունքի, անձնական կյանքի հարգման իրավունքի, գույքային իրավունքի խախտման հոդվածները:
Հարակից հրապարակումներ`
- Աննախադեպ է՝ չճանաչված պետության կողմից հրապարակված փաստաթղթերին հղում անելը. Արցախի ՄԻՊ
- Եվրոպական դատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է. Արա Ղազարյան
- Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, փորձել սպանել գերեզմանատանը գտնվող անչափահասին. ՔԿ
- Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից առնվազն երեք տեսակի միջազգային հանցագործություն է կատարվել
- Ապրիլյան պատերազմից հետ 700-ից ավելի հայց է ներկայացվել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի. Կոստանյան
- Ադրբեջանցիների մոտ հայտնված զինծառայողներին խոշտանգել են, հետո գլխատել. Իրավապաշտպան
- Դավիթ Տոնոյան. Ադրբեջանական կողմը խախտել է Ժնևյան կոնվենցիաների դրույթները
- ՀՀ ՊՆ. Բոլոր ատյաններում հետևողականորեն բարձրացվելու է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը
- Հայկական կողմին փոխանցված բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի. Հայտարարություն
- ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը կներկայացնի միջազգային կառույցներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան