Չհայտարարված այցեր՝ քրեակատարողական հիմնարկներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները հուլիսի 25-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ, նրանք առանձնազրույցներ են ունեցել Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի, Շանթ Հարությունյանի, Հայկ Կյուրեղյանի, մի շարք այլ անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց առողջական վիճակին, հերթական անգամ ուսումնասիրել անազատության մեջ պահվող նշյալ բոլոր անձանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները:
Արձանագրված խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ աշխատանքի արդյունքում տեղում լուծում է ստացել, մյուս մասը արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն կներկայացվի գրավոր ընթացակարգի շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Գևորգ Սաֆարյանի անվտանգության վերաբերյալ բոլոր պնդումները պետք է դառնան քննարկման առարկա
- Անդրիաս Ղուկասյանի քրեական գործն ուղարկվել է դատարան
- «Սասնա ծռեր»-ից Վարդան Գերավետյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- Կարո Եղնուկյանի դեմ քրեական գործը «Սասնա ծռերի» գործից չի անջատվի
- Հայկ Կյուրեղյանի պահանջը կատարվել է, և նա դադարեցրել է ջրադուլն ու հացադուլը