Արմավիրի մարզպետի խորհրդականի դիակն են գտել
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Ոստիկանության հաղորդմամբ, նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդականն էր: Նա մի քանի օր է, ինչ անհետ կորած էր։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ մեկը տեղեկություն չուներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան