Մի շարք կանգառներում մարդիկ տրանսպորտով տեղափոխվելու համար տեղեկություն չեն կարողանում ստանալ.«Առավոտ»
Հազար ու մի ատրիբուտների վրա գումար ծախսող Երևանի քաղաքապետարանը մի շարք կարևոր դետալներ, որոնք քաղաքացիների համար կարևոր են, և նաև ոչ պակաս կարևոր տուրիզմի տեսանկյունից, անտեսում է,-գրում է «Առավոտ»-ը։
«Մայրաքաղաքի մի շարք կանգառներում քաղաքացիները, այդ թվում և զբոսաշրջիկները, հասարակական տրանսպորտով տեղից տեղ տեղափոխվելու համար տեղեկություն չեն կարողանում ստանալ, թե այդ հատվածով որ երթուղայինն է անցնում, քանի որ կանգառասրահներին կից կանգառանշանների վրա այդ տեղեկությունը պարզապես բացակայում է:
Եթե նույնիսկ քաղաքային ավտոբուսների, միկրոավտոբուսների համարները որոշ կանգառասրահներին եղել են և ջնջվել, ապա դրանք թարմացնելու գործը ևս քաղաքապետարանի պարտավորությունն է: Առանց տեղեկատվության այս կանգառասրահն (հրապարակվել է լուսանկար), ի դեպ, մայրաքաղաքի ամենաբանուկ մասում է՝ Աբովյան պուրակում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին