Գևորգ Գևորգյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հուլիսի 25-ի հրամանով Գևորգ Գևորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Նախարարի երկու այլ հրամաններով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շուշանիկ Միրզախանյանն՝ ազատվելով «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։
«Հայկ» կինոստուդիայի տնօրենի պարտականությունները, նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, ժամանակավորապես կկատարի նույն կինոստուդիայի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Սողոմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հարություն Խաչատրյանը՝ Ազգային կինոկենտրոնի լուծարման մասին
- Մշակույթի նախարարությոնը դժգոհ է Հայաստանի Ազգային կինոկենտրոնից
- «Հայակ»-ը նախատեսվում է անցկացնել 2017-ին. Ազգային կինոկենտրոնի տնօրեն
- «Յուրիմաժ»-ին անդամակցելը մեծ ձեռքբերում է բոլորիս համար. Ազգային կինոկենտրոն
- Ազգային կինոկենտրոնը կաջակցի հայ կինոպրոդյուսերներին` մասնակցելու Կաննի կինոշուկային
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան