Կոնվերս բանկի հավաքածուն համալրվել է
Կոնվերս Բանկում ցուցադրվող գեղանկարչական աշխատանքների, կիրառական արվեստի նմուշների հավաքածուն համալրվել է հայ ժամանակակից հայտնի գեղանկարիչ Հենրի Գարուկյանի թվով 5 աշխատանքներով:
Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Բանկում ներկայում ցուցադրվում են նաև հայ ժամանակակից կին նկարչուհիների, ինչպես նաև Էջմիածնի Էռնեկյան դպրոցի սաների մոտ 4 տասնյակ աշխատանքներ:
Կոնվերս Բանկում վստահ են, որ բանկի տարածքներում հաճախորդների համար հարմարավետ միջավայրի ձևավորումը ևս բարձրակարգ, որակյալ ծառայությունների մատուցման անհրաժեշտ մաս է: Այստեղ, բարձրակարգ սպասարկումից բացի՝ հաճախորդները հնարավորություն են ստանում նաև հաղորդակից դառնալ ժամանակակից հայ արվեստին՝ կերպարվեստի, կիրառական արվեստի նմուշների: Ցուցադրությունները լինելու են մշտական. ցուցանմուշները պարբերաբար փոխվելու ու հարստացվելու են:
Բանկից նշում են, որ նախաձեռնության մեկնարկը տրվել է այս տարվա մարտի 8-ին՝ հայ ժամանակակից կին նկարչուհիների ստեղծագործությունների ցուցահանդեսով: Հունիսի 1-ից Բանկում ցուցադրվում են նաև Էջմիածնի Էռնեկյան դպրոցի սաների աշխատանքները: