ՀՀ սպառողների ազգային ակադեմիան տեխնիկա գնած սպառողներից օրական 6-7 բողոք է ստանում
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիան էլեկտրատեխնիկա գնած սպառողներից օրական 6-7 դիմում-բողոք է ստանում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սպառողների ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
«Էլեկտրատեխնիկայի բոլոր ներկրողները պարտավոր են հարգել սպառողների շահերը: Տեխնիկայի անձնագրերում պետք է անպայման հայատառ ծանուցումներ լինեն, այլապես լվացքի մեքենա առած մարդն իր գլխին է հավաքում ազգուտակին, ինչ է թե իրեն բացատրեն՝ ինչպես աշխատեցնի նոր գնած տեխնիկան»,- նկատեց նա:
Մելիտա Հակոբյանը տեղեկացրեց, որ բավական մեծ թվով բողոքներ ունեն նաև սմարթֆոնների գնորդներից:
«Նամակ ենք գրել Apple ընկերությանը՝ խնդրելով պարզաբանել՝ իրե՞նք են հատուկ կերպով անորակ ապրանք ուղարկում Հայաստան, թե հնարավոր է՝ Դուբայից կամ մեկ այլ տեղից կեղծված ապրանք է ներկրվում: Հիշում եմ՝ մի տղամարդ մեզ մոտ հեռախոսի պատճառով այնքան նյարդայնացավ, վատացավ, որ ստիպված շտապօգնություն կանչեցինք»,- պատմեց Մելիտա Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը