
Բակո Սահակյանը հանդիպել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը մասնակցող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի շրջակայքում խորհրդակցություն է հրավիրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը մասնակցող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, Շահումյանի և Մարտակերտի շրջվարչակազմերի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուների հետ:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ռազմավարական կարևոր այս նախագիծը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: