«Մանկապարտեզ եք սարքել, դուք դատավոր չեք ընդհանրապես».Փաստաբան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման 14 անդամի գործով դատավարության ժամանակ՝ ընդմիջումից հետո, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանության աշխատակիցների հաղորդմամբ, նիստի դահլիճ մտնելիս ամբաստանյալ Կարո Եղնուկյանը ձեռքում ունեցել է ջրի շիշ:
«Ձեզ զգուշացրել են, որ շշով չի կարելի ներկայանալ դատական նիստին: Չեք կատարել նրանց պահանջը: Քանի որ դրսում շոգ է, մենք համապատասխան ջրի ապարատ ենք տեղադրել նիստերի դահլիճում, որպեսզի ցանցակողները օգտվեն: Ներկա պահին խնդրում եմ ձեր ձեռքի շիշը տրամադրեք ոստիկանության աշխատակիցներին: Սա ձեզ համար բուֆետ չէ, որ բոլորը շշերը ձեռքերը վերցրած գան դատական նիստի դահլիճ»,-նշեց դատավորը:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ առարակություն է ներկայացնում նախագահող դատավորի գործողություններին:
Դատավոր Գաբրիելյանը նշեց, որ փաստաբանին ձայն չի տալիս:
Ամբաստանյալ Կարո Եղնուկյանն ասաց, որ ինքը միշտ ջուր է բերել իր հետ, իր համար ջուր խմելը շոգին՝ դեղ է:
«Սա թորած ջուր է, որը տանից են ինձ բերում: Առանց այս շշի դատարան չեմ մտնում»,- հավելեց նա:
Այնուհետև դատավորը նշեց, որ եթե թորած ջուր է, կարող է դնել այն կողմում, անհրաժեշտության դեպքում «տղաները կլցնեն բաժակի մեջ, կտան»:
Կ. Եղնուկյանն արձագանքեց. «Այդ շիշն իմ մոտից ուրիշ տեղ չի գնալու»:
Դատավորը հայտարարեց, որ դատարանի կարգադրությունը չկատարելու, անհարգալից վերաբերմունքի համար ամբաստանյալ Եղնուկյանի նկատմամբ կիրառում է դատական սանկցիա՝ 10 ժամով հեռացում նիստերի դահլիճից:
Փաստաբան Տ. Հայրապետյանը նշեց, որ առարկում է նախագահող դատավորի ակնհայտ անօրինական գործողությունների շուրջ:
«Մանկապարտեզ եք սարքել այստեղ: Դուք դատական սանկցիա կարող եք կիրառել միայն օրենքով նախատեսված դեպքերում»,- ասաց նա:
Դատավորը նշեց, որ ձայնի իրավունք չի տալիս, ապա կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում: Փաստաբանը շարունակեց իր առարկությունը: Ա. Գաբրիելյանը հայտարարեց, որ դատարանը գնում է խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Հայրապետյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:
«Ես եմ հեռանում, դուս սպասեք, ես հիմա հեռանալու եմ: Մանկապարտեզ եք սարքել, դուք դատավոր չեք ընդհանրապես»,- գոռում էր փաստաբանը, երբ արդեն դատավորը դուրս էր գալիս նիստերից դահլիճից
Հարակից հրապարակումներ`
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին մասնակից կանանց տարել են ոստիկանություն
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- «Սասնա ծռեր»-ից Վարդան Գերավետյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- «Սասնա ծռերի» 15 անդամ հեռացվեց դատական նիստերի դահլիճից
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
- Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին